-
11.09.2017|
20:57
Սեպտեմբերի 3-9-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում պահպանվել է նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:
-
09.09.2017|
09:19
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիսթին Մուտոնենը Բաքու այցի ժամանակ շեշտել է ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությունը։
-
09.09.2017|
09:16
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի օրենսդրական նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող միջազգային կազմակերպությանը՝ HALO Trust-ին ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցով։
-
05.09.2017|
17:02
Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:
-
03.09.2017|
11:16
Սեպտեմբերի 1-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի Հայաստանի շրջանավարտների խորհրդաժողովը՝ «Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով:
-
02.09.2017|
15:16
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
-
02.09.2017|
15:11
Սիրելի հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին:
-
02.09.2017|
15:09
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հանրապետության անկախության տոնի առթիվ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
-
01.09.2017|
21:49
Ռուսաստանը պատասխանատու երկիր է և հստակ հավատարիմ է մնում այն համաձայնագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարիներին ԵԱՀԿ-ում և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև:
-
01.09.2017|
11:24
ԵԱՀԿ դիտորդական խումբը երեկ երկար ժամանակ չի կարողացել դիտարկում իրականացնել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ՝ ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: