-
06.06.2017|
01:26
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեքենաներ են հանձնվել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների և սպաների։
-
03.06.2017|
20:32
Մայիսի 29-ից հունիսի 5-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի և ենթակա զորամասերի ներգրավմամբ մեկնարկել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:
-
02.06.2017|
10:09
Հայկական կողմերին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ ադրբեջանական իշխանություններն իրականում փորձում են քողարկել իրենց պատասխանատվությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրման համար և խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
-
01.06.2017|
23:16
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայմանագրային զինծառայող, ենթասպա Մ.Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
-
01.06.2017|
18:52
ԼՂՀ-ի վիճվարչության տվյալներով` Արցախում 2017-ի 1-ին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 111,5 %: Իսկ Հայաստանի ֆինանսների նախարարն այսօր հայտարարել է. «Մենք առայժմ գնում ենք 3,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշի սցենարով»:
-
01.06.2017|
17:10
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը շփման գծում իբր հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ ոչնչացնելու մասին:
-
30.05.2017|
10:32
Չբավարարվելով սեփական տարածքում հայերի ցեղասպանության «արդյունքներով», նաև այն շարունակելու նպատակով, Թուրքիան նախաձեռնեց ցեղասպանության «արտահանումը» թուրքական մյուս պետություն՝ նորաստեղծ Խորհրդային Ադրբեջան, ակնկալելով նաև այնտեղ ապրող հայերի վերջնական բնաջնջումն ու բռնի տեղահանումն իրենց պատմական տարածքներից։
-
29.05.2017|
23:39
Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրություններն այսուհետև ամենօրյա չեն լինի՝ հաշվի առնելով գաղտնիության որոշակի նկատառումներ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
-
27.05.2017|
23:17
Լեռնային Ղարաբաղի կարգավորման Բաքվի քաղաքականությունը սկսել է փլուզվել: Ադրբեջանի ազգային տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը ելույթ ունենալով՝ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման Ադրբեջանի դիրքերում որևէ փոփոխություն չկա: Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է: Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքներում երկրորդ ինքնահռչակ հայկական պետություն»:
-
26.05.2017|
13:48
Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):