Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Զինվորիս հետ» ակցիան շարունակվում է

«Զինվորիս հետ» ակցիան շարունակվում է
12.04.2016 | 23:47

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) նախաձեռնությամբ ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կասկադ համալիրում կայացած «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ-դրամահավաքի արդյունքում, զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին տրամադրելու նպատակով հավաքվել է 5.210.000 (հինգ միլլիոն երկու հարյուր տասը հազար) ՀՀ դրամ:

«Զինվորիս հետ» նախագծին են միացել նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող հետևյալ ՊՈԱԿ-ների աշխատակիցները.Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, Համազգային թատրոն, Հայաստանի ազգային կինոկենտրոն, Կամերային երաժշտության ազգային կենտրոն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիա, Հայաստանի պարի պետական համույթ, Խամաճիկների պետական թատրոն, Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պարի պետական համույթ, Հայաստանի պատմության թանգարան, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն, Հայաստանի ազգային գրադարան:

Վերջիններիս կողմից հանգանակված գումարը կազմում է 6.859.500 (վեց միլլիոն ութ հարյուր հիսուն ինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: Ընդհանուր՝ 12.069.500 (տասներկու միլլիոն վաթսուն ինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
«Զինվորիս հետ» ակցիան շարունակվում է:

Դիտվել է՝ 3727

Մեկնաբանություններ