Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հրապարակվել է ԼՂՀ ՄԻՊ-ի միջանկյալ զեկույցը ադրբեջանական ԶՈՒ-ի դաժանությունների մասին

Հրապարակվել է ԼՂՀ ՄԻՊ-ի միջանկյալ զեկույցը ադրբեջանական ԶՈՒ-ի դաժանությունների մասին
22.04.2016 | 13:00

Հրապարակվել է ԼՂՀ խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թ. ապրիլի 2-5-ին ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների մասին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։
Զեկույցը պարունակում է լուսանկարներ և դեպքերի նկարագրություններ, որոնք նախատեսված չեն 18-ից ցածր տարիքի անձանց համար, օգտագործված են միայն այն լուսանկարները, որ լայնորեն տարածվել և քննարկվել են զանգվածային լրատվության միջոցներում։ ԼՂՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 2-ին ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային և բիրտ խախտումներով: Այսօր հրապարակվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ անգլերեն կազմված միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլի 2-5-ին կատարված դաժանությունների մասին: Զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում: Առանձին ներկայացված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար, հանրային այլ անձանց՝ ատելություն և բռնություն քարոզող հետևողական գործունեությունը: Զեկույցում վեր են հանված մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումները: Այդ տեսանկյունից են վերլուծված քաղաքացիական խաղաղ բնակչության, ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը: Զեկույցը ներկայացվելու է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին, օմբուդսմենական միջազգային և արտերկրյա հաստատություններին: Շնորհակալություն ենք հայտնում զեկույցի կազմման ընթացքում աջակցություն ցուցաբերած՝ ԼՂՀ քաղաքացիական հասարակության իրավապաշտպան կազմակերպություններին, լրատվության բոլոր այն միջոցների ներկայացուցիչներին, ում հրապարակումներում վեր են հանված ադրբեջանական զինված ուժերի իրականացրած՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների վայրագ դեպքերը»։

Դիտվել է՝ 2481

Մեկնաբանություններ