Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հանդես է եկել ադրբեջանական դաժանությունները քննադատող պաշտոնական հայտարարությամբ

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հանդես է եկել ադրբեջանական դաժանությունները քննադատող պաշտոնական հայտարարությամբ
26.04.2016 | 11:37

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն (EOI) իր պաշտոնական կայքում հրապարակել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը՝ (http://bit.ly/1VPs5cs) ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թվականի ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին: EOI-ն պաշտոնական հայտարարությամբ քննադատել է ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած առանձնակի դաժան վերաբերմունքը: Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հայտնել է իր մտահոգությունը, որ քաղաքացիական բնակչությունը ենթարկվել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, անմարդկային վերաբերմունքի:


EOI-ն անդրադարձել է նաև քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես դպրոցների, մանկապարտեզների վրա հարձակումներին, երեխաների և տարեցների նկատմամբ անթույլատրելի ոտնձգություններին՝ նշելով, որ դրանք առավելապես խախտում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները:

Դիտվել է՝ 2423

Մեկնաբանություններ