Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Յուրատեսակ տնտեսական պատմագիրք

Յուրատեսակ տնտեսական պատմագիրք
14.05.2016 | 08:52

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հայոց տնտեսական մշակույթի տեսաբան, գրող, հրապարակախոս Խաչատուր Դադայանի «Հայոց տնտեսական ցեղասպանություն» փաստերի ժողովածու գրքի շնորհանդեսը:

Սույն գիրքն ամփոփոմ է հայերի տնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում մինչև 1915 թվականը, ունևոր դասի ընչազրկումն ու սպանդը, տնտեսական բնագավառի 67 առավել նշանավոր անձանց կենսագրությունը, 48 ֆինանսաբանկային հաստատություններ, արտադրական ձեռնարկություններ և տնտեսական միություններ:
Ազգային գրադարանի հանրության հետ կապերի, միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը նշեց, որ ժողովածուն յուրատեսակ տնտեսական պատմագիրք է, այն վերաբերում է հայոց տնտեսական ցեղասպանությանը, որը լռության է մատնված. «Այնինչ մեր ժողովրդի այս ողբերգական էջը գրեթե ուսումնասիրված չէ: Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների մեծ մասը անտեղյակ է իր նախնյաց կորուստների մասին»:


«Գրքի արժանիքն այն է, որ սա զուտ փաստերի ժողովածու է, որի հետ շատ դժվար է լինելու մեր ընդդիմադիրներին կռվել»,- ընդգծեց Խաչատուր Դադայանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. - Մանրամասները` «Իրատեսի» հերթական համարում։

Դիտվել է՝ 1721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ