ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ինչո՞ւ ԱՄՆ-ին չարժե Ռուսաստանի հետ պատերազմ սկսել

Ինչո՞ւ ԱՄՆ-ին չարժե Ռուսաստանի հետ պատերազմ սկսել
07.07.2016 | 09:44

ԱՄՆ-ը հաշվում է, որ տեխնոլոգիական առավելությունը կօգնի իրեն մասշտաբային պատերազմի դեպքում, սակայն ընթացիկ տնտեսական իրավիճակը թույլ չի տալիս Վաշինգտոնին մտնել ռազմական հակամարտության մեջ այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ռուսաստանն է, գրում է The National Interest-ը:

Եթե ամերիկյան զորքերը փորձեն հարձակվել Ռուսաստանի վրա Բալթիկ ծովից, այնտեղ նրանց կսպասեն ինքնակառավարվող սուզանավերից ղեկավարվող տասնյակ հականավային բալիստիկ հրթիռներ, զենիթահրթիռային համալիրներ և թևավոր հրթիռներ: Պենտագոնին հարկ կլինի թանկարժեք ռազմական արշավ սկսել օդում և ջրում մարտական տարածքի վրա վերահսկողություն ստանալու համար, գրում է NI-ն:


Նույնիսկ եթե ԱՄՆ-ին դա հաջողվի, ամերիկացիներին սպասում է մեկ այլ դժվարություն. աշխարհի ամենամեծ երկրի տարածքը օկուպացնելու համար պահանջվում են մեծ քանակությամբ զինուժ և միջոցներ: Ռուսաստանը ունի բավարար տնտեսական բազա` ԱՄՆ համարժեք ուժեր ուղարկելու համար: Վաշինգտոնը վերջին ժամանակներում գտնվում է ֆինանսապես հյուծված իրավիճակում: Անցած յոթ տարվա ընթացքում ամերիկյան պարտքը աճել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների պարտքի մակարդակին։

Դիտվել է՝ 1625

Մեկնաբանություններ