Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գնա՞լ, թե՞ չգնալ

Գնա՞լ, թե՞ չգնալ
26.07.2016 | 00:58

Հետաքրքիր իրադրություն է առաջացել Սերժ Սարգսյանի` Ռիո դե Ժանեյրո մեկնելու, օլիմպիական խաղերին մասնակցելու առումով: Հիշենք, որ Գագիկ Ծառուկյանը հատուկ այդ առիթով ինքնաթիռ է վարձել, որ ինքն ու Սերժ Սարգսյանն օգոստոսի 5-ին մեկնեն Ռիո` խաղերի բացմանը մասնակցելու, մի քանի օր հետո էլ նույն ինքնաթիռով վերադառնան:
Խնդիրն այս դեպքում ևս քաղաքական է. Սերժ Սարգսյանը Ռիո էր մեկնում` ապրիլյան պատերազմից հետո ցուցանելու, որ Հայաստանում ամեն բան նորմալ է, հանդիպելու որոշ միջազգային լիդերների հետ, խոսել-բանակցելու մի շարք հարցերի շուրջ:


Հիմա, երբ իրադրությունը Հայաստանում չափազանց լարված է, շատերը կարծում են` դժվար թե գնա, իսկ գործից հասկացողները պնդում են, որ մինչ այդ Խորենացու փողոցում առկա վիճակը կհանգուցալուծվի, ու ճիշտը գնալն է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ