Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արա Աբրահամյանն ակտիվանում է

Արա Աբրահամյանն ակտիվանում է
09.09.2016 | 07:35

Նախընտրական փուլում ակտիվ քաղաքական գործունեության հայտ է ներկայացնելու ևս մեկ նոր ուժ` «Ազգային միասնություն» հասարակական շարժումը, որն արդեն մարզերում ունի բացված գրասենյակներ ու լուրջ աշխատանքներ է ծավալում:

Նշենք, որ այս կառույցը ստեղծել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով, մեր տեղեկությունների համաձայն, բավականին ակտիվ մասնակցություն է ունենալու առաջիկա ընտրություններին:


Ի դեպ, այս օրերին Արա Աբրահամյանը Երևանում է և փակ հանդիպում է ունենալու որոշ լրատվամիջոցների ղեկավարների հետ` իր քաղաքական ծրագրերի շուրջ որոշակի փակագծեր բացելու նպատակով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ