Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Անպաշտպան հուշարձաններ

Անպաշտպան հուշարձաններ
01.11.2016 | 00:39

Երևանի Վարդանանց և Հանրապետության փողոցների խաչմերուկում գտնվող նախկին տպարանի շենքի փոխարեն վեր է խոյանալու բազմաֆունկցիոնալ շենք-շինություն: Շենքի սեփականատերը քանդելու-կառուցելու թույլտվությունը ստացել է քաղաքապետարանից: Քանդման պատասխանատուն ԱԻՆ-ն է, ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, հաշվի են առել նաև հարակից տարածքների բնակիչների անվտանգությունը: Սակայն պայթյունը, ընդգրկուն իմաստով, ցնցել է քաղաքը:

Հարկ է նշել, որ տպարանի շենքը գրանցված չէ պաշտպանվող հուշարձանների ցանկում, թեև, հարկ եղած դեպքում, ոչնչացվում են նաև գրանցված հուշարձանները: Տվյալ դեպքում, կարծես, օրենքով է դրվել քանդման հիմքը: Կարող էին քանդել կամ թողնել: Քանդել են: Հարց` պաշտպանվող հուշարձանների ցանկն ի՞նչ սկզբունքով է կազմվում: Ի դեպ, այդ ցանկում տեղ չեն գտել նաև «Զվարթնոց» օդանավակայանը, «Սևան» հյուրանոցը և երևանցիների այնքան սիրելի ու արդեն հուշ դարձած Երիտասարդական պալատը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ