«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հետ են պահանջել մեդալը

Հետ են պահանջել մեդալը
01.11.2016 | 09:31

Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է բելառուս ծանրորդ Անդրեյ Ռիբակովին, որը Պեկինի օլիմպիական խաղերում 85 կգ քաշային կարգում արժանացել էր արծաթե մեդալի՝ առաջ անցնելով մեր ծանրորդ Տիգրան Վ. Մարտիրոսյանից:

Որակազրկման պատճառը արգելված խթանիչներ օգտագործելու հաստատված փաստն է: ՄՕԿ-ը մարզիկից պահանջել է վերադարձնել մեդալն ու դրա հավաստագիրը: Հարկավ վաղաժամ է մեր մարզիկին շնորհավորել օլիմպիական խաղերի փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ, քանի դեռ չկա դրա պաշտոնական հավաստումը: Զինվենք համբերությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ