ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Խորհրդակցություն ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարությունների միջև

Խորհրդակցություն ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարությունների միջև
08.11.2016 | 12:00

Նոյեմբերի 4-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարությունների խորհրդակցության նպատակով Ստեփանակերտ էր մեկնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և աշխատանքային քննարկումներ է ունեցել ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: Խորհրդակցությունների օրակարգում էին երկու գերատեսչությունների համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հարցերը, երկկողմ և բազմակողմ հարթակներում եվրոպական ուղղությամբ տարվող աշխատանքի համակարգումը:

Նոյեմբերի 5-ին Կարեն Նազարյանին ընդունել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականության բնագավառում փոխգործակցության հարցերն ու ամփոփվել կայացած խորհրդակցությունների արդյունքները: Բակո Սահակյանը կարևորել է Ստեփանակերտի և Երևանի միջև պարբերական խորհրդակցությունների, աշխատանքային այցերի ու հանդիպումների անցկացումը:

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ