Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը չի տվել արժանի արդյունքներ Ադրբեջանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը չի տվել արժանի արդյունքներ Ադրբեջանին
01.12.2016 | 09:44

AzerTage գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը չի տվել արժանի արդյունքներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը. «Ընթացիկ տարվա ապրիլյան իրադարձությունների լարվածությունից հետո շփման գծում պայթյունավտանգ իրավիճակը չի կրել որևէ զգալի փոփոխություն։ Ոչ երկու երկրների նախագահների հանդիպումները, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը չեն տվել արժանի արդյունքներ։


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցում են ամենահեղինակավոր միջազգային կազմակերպություններն ու առանձին քաղաքական գործիչները։ Սակայն դեռ ոչ ոք չի կարող կարծել, որ ԼՂ-ում հրադադարի ռեժիմը տեսանելի ապագայում կավարտվի արդար խաղաղությամբ»։

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ