Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ԼՂ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը հայկական ԱԹՍ խոցելու մասին

ԼՂ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը հայկական ԱԹՍ խոցելու մասին
12.12.2016 | 19:55

ԼՂ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությունը հայկական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) խոցելու մասին։ «Ես ասում եմ, որ իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Սենոր Հասրաթյանը։

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ համարեց ադրբեջանական հերթական «դեզինֆորմացիա»։ «Էս տարիներին արդեն նորություն չի մեզ համար, որ էրեխեքի խաղալիք սարքերը, հարսանիք նկարելու կոմերցիոն, էժան, չինական բաներ են գտնում, նկարում՝ մի կողմից փորձելով իրենց ոգին բարձրացնել, մյուս կողմից էլ ցույց տալ, թե տեսեք հայկական կողմն ինչպիսի սարքեր է օգտագործում, ինչպիսի էժան բաներ է օգտագործում»,- ասաց Հովհաննիսյանը։

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ