Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ռոնալդուն լավագույն հարձակվողն է, սակայն լավագույն ֆուտբոլիստը Մեսին է»

«Ռոնալդուն լավագույն հարձակվողն է, սակայն լավագույն ֆուտբոլիստը Մեսին է»
16.12.2016 | 11:15

Իսպանական «Բետիս» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Պեպե Մելն անդրադարձել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանն ու հետաքրքիր զուգահեռներ տարել համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկու ֆուտբոլիստների՝ Լիոնել Մեսիի ու Քրիշտիանու Ռոնալդուի միջև:


«Ոսկե գնդակի» տիտղոսի մասին ոչ բոլորը ճիշտ պատկերացում ունեն: Մարդիկ կարծում են, թե այդ գավաթը շնորհում են լավագույն ֆուտբոլիստին, սակայն դա այդպես չէ, «Ոսկե գնդակը» բաժին է հասնում փայլուն մրցաշրջան անցկացնողին»,- ասել է նա:
Կոնկրետանալով «Բարսելոն» և Մադրիդի «Ռեալ» գերակումբների տիտանների վրա, Մելը տվել է այսպիսի գնահատական. «Ռոնալդուն լավագույն հարձակվողն է, որին ես տեսել եմ իմ կյանքում: Նա փայլուն խաղ է ցուցադրում, օժտված է գլխի լավ հարվածներով, ֆիզիկապես շատ ուժեղ է, սակայն լավագույն ֆուտբոլիստը Մեսին է: Բոլորը ցանկանում են լինել Մեսիի պես: Նա անհավանական տաղանդ ունի»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ