Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Էլի դուրս մնացինք «վագոնից»

Էլի դուրս մնացինք «վագոնից»
06.01.2017 | 12:02

Հայկական լավ ասացվածք կա. «Ջուրը չտեսած, չեն բոբիկանում»։ Նախորդ տարվա ընթացքում ՀԱՊԿ քարտուղարի հայ թեկնածուների մասին բազմիցս գրվեց ու խոսվեց, օրումեջ թեկնածուների անուններ էին շրջանառվում ու հանվում։ Սակայն ՀԱՊԿ երկրները բոլորովին այլ ծրագրեր ունեին։ Մի քանի անգամ խափանվեց գլխավոր քարտուղարի ընտրությունը, և հայ թեկնածուն «տանը մնաց»։ 2017-ի հունվարի մեկից դադարեցվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պարտականությունները. դրանք փոխանցվել են նրա տեղակալին՝ Վալերի Սեմերիկովին։

Հիշեցնենք, որ ռոտացիոն կարգով պետք է այդ պաշտոնում արդեն հայ թեկնածու նշանակված լիներ, սակայն այդ կառույցին անդամակցող երկրների համար կարծես սկզբունքային հարց է՝ ամեն կերպ խոչընդոտել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի գլխավորումը։ Մե՛կ Նազարբաևն էր անհասկանալի զուգադիպությամբ հիվանդանում, մե՛կ Լուկաշենկոն հարմար չի համարում նիստին ներկա լինել... Արդյունքում Հայաստանն անճար ու անհաջող վիճակում է հայտնվում։ Անգամ պարզ էլ չէ, թե Վալերի Սեմերիկովը որքան ժամանակ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար կլինի։ Իսկ գուցե ՀԱՊԿ-ում որոշել են, որ հենց նա՞ պետք է շարունակի Բորդյուժայի «կիսատ» գործը։ Հայաստանի ղեկավար օղակներում այս սցենարի պարագայում, բնականաբար, ընդվզում չի լինի, ավելի ստույգ` ի՞նչ կարող է Հայաստանն անել ի նշան բողոքի կամ անհամաձայնության։ Դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, մեծ հաշվով Ռուսաստանի «թևի» տակից, հազիվ թե։ Մնում է հլու-հնազանդ սպասել, թե ՌԴ-ն ինչ կպայմանավորվի իր մասով ՀԱՊԿ մյուս երկրների ղեկավարների հետ։ Սա նաև Հայաստանի շատ թույլ դիմադրողականության մասին է խոսում։


Այսքանից հետո Հայաստանի իշխանություններին մնում է մեկ բան. մխիթարել Խաչատուրովին, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անհույս թեկնածուն է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ