Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ասում են...

Ասում են...
17.01.2017 | 01:36

...թե մինչև վերջերս լրատվական դաշտում լուրջ համերաշխություն կար վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ, «մուտիլովկաներ-գլորումներ» գրեթե չկային: Չնայած նախագահականից լուրջ վերահսկողություն կա այդ կարգի հրապարակումների նկատմամբ, որ թիմը այսուհետ ևս «չգրոհի» թիմակիցների վրա, ինչը ցայս շատ հուժկու դրսևորումներ է ունեցել, սակայն վերջին շրջանում, կապված Կարեն Կարապետյանի ակտիվացման հետ, կրկին սկսել են լուրջ «գլորումները» նրա ուղղությամբ:

Մեր տեղեկություններով` իշխանությունները դեռ լուռ հետևում են, սակայն երբ խաղն ավելի հեռուն գնա, անպատիժ չեն թողնի այդ դրսևորումները, որ թիմի ներսում նախընտրական շրջանում ճեղքվածքներ չլինեն:

Դիտվել է՝ 6587

Մեկնաբանություններ