Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՈՒմ «թելն է թելելու»

ՈՒմ «թելն է թելելու»
27.01.2017 | 01:28

Նախընտրական այս փուլում անգամ «ներընտանեկան» հստակեցումներ են լինում։ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն իր հաշվին արձակուրդ վերցրեց ու գնաց կանգնեց Գագիկ Ծառուկյանի կողքին, ժամեր անց նրա տիկինը՝ Գայանե Սողոմոնյանը, կասեցրեց անդամակցությունը ՀՀԿ-ին, սակայն չի հրաժարվում այն պաշտոնից, որին հասնելու հարցում պակաս դեր չէր խաղացել ՀՀԿ-ական լինելը։


Գայանե Սողոմոնյանն զբաղեցնում է ընտրությունների շրջանում թերևս ամենակարևոր պաշտոններից մեկը, նա Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն է, այսինքն, մայրաքաղաքի դպրոցները, մեղմ ասած, նրա «թևի տակ» են։ Գաղտնիք չէ, թե ընտրությունների ժամանակ ուսուցչական կոլեկտիվներն ու տնօրենները ինչպես են «լծվում» իշխանության վերընտրման գործին։ Հիմա հարց է առաջանում` Գայանե Սողոմոնյանը, կասեցնելով անդամակցությունը ՀՀԿ-ին, բայց պահելով պաշտոնը, հրահանգելու է աշխատել ՀՀԿ-ի՞ օգտին, թե՞, ամուսնու «թելը թելելով», ԲՀԿ-ին կծառայի։


Իսկ գուցե «հոգեպես» ավելի ազնիվ կլիներ կուսակցությունից հրաժարվելուց առաջ հրաժարվել նաև պաշտոնի՞ց, այլապես ստացվում է` պաշտոն չկորցնելը ոմանց համար ամեն ինչից առավել է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ