Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բրոնզե մեդալով

Բրոնզե մեդալով
13.02.2017 | 15:35

Բուլղարիայում (Սոֆիա) ավարտված գեղասահքի միջազգային մրցաշարում մեդալային ելույթ է ունեցել մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Հայկական գեղասահքի առաջատարը երկու վարժությունների արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ: Նշենք, որ բուլղարական մրցաշարը մարզիկի համար Ֆինլանդիայում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլերից մեկն էր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ