Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խլրտումներն սկսված են

Խլրտումներն սկսված են
14.02.2017 | 01:02

Արդեն հայտնի է, թե ՀՀԿ-ի տարածքային ցուցակներով ովքեր են առաջադրվելու։ Չնայած թեկնածուների առատությանը, այդուհանդերձ, իշխանությունն արդեն ունի իր ցանկալի «մանդատավորներին», ու ամեն ինչ արվելու է, որ նրանք խորհրդարան մտնեն։


Անունների գաղտնազերծմանը զուգահեռ արդեն սկսվել են ռեյտինգային թեկնածուների միջև խլրտումներն ու «միսկրծոցին»։ Ըստ տեղեկությունների, բավական բարդ է լինելու Երևանի որոշ ընտրատարածքներում, որտեղ մի քանի հայտնի անձինք են առաջադրվելու։ Հերիք չէ հանրապետականներն իրար դեմ են կռվելու, դեռ պետք է «չեզոքացնեն» նաև ընդդիմադիր կուսակցությունների ոչ պակաս հայտնի դեմքերին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ