Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վարդան Օսկանյան. Իմ աշխատանքով ապացուցել եմ

Վարդան Օսկանյան. Իմ աշխատանքով ապացուցել եմ
26.02.2017 | 17:26

Հայաստանում իշխանափոխության հրամայականն այսօր օդից կախված է՝ փետրվարի 25-ին հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով՝ շատ կարճ ժամանակում կարելի է իսկապես ժողովրդավարական երկիր ստեղծել:

«Ես իմ աշխատանքով ապացուցել եմ, որ ինձ համար պաշտոնն ու փողը նշանակություն չունեն, իմ գործընկերներ Սեյրան Օհանյանը և Րաֆֆի Հովհաննիսյան նույնն են արել: Ես «կոմպլեմենտար» քաղաքականության հեղինակն եմ, որը 10 տարի շարունակ ծառայել է Հայաստանի շահերին: Ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- նշեց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Հայաստանը Իրան-Հայաստան գազատարը կառուցեց:

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ