Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աշոտյանն ընդդեմ Մարուքյանի

Աշոտյանն ընդդեմ Մարուքյանի
21.03.2017 | 00:56

Բավականին հետաքրքիր հանգուցալուծում է ստանում Արմեն Աշոտյան-Նիկոլ Փաշինյան հեռակա «պոլեմիկան»` հեռուստաբանավեճերին առնչվող: Հիշենք` ՔՊ վարչության անդամ, «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Արմեն Աշոտյանին հեռուստաբանավեճի առաջարկ էր արել:

Աշոտյանն ասել էր, որ չի ցանկանում նպաստել «Ելքին»` յոթ տոկոսի շեմը հաղթահարելու հարցում, բայց եթե աջակցություն շատ է անհրաժեշտ, կարող են «միասին մտածել», ապա հավելել էր, որ ճիշտ կլինի ցուցակային «համարժեքով» հեռուստաբանավեճերն ընթանան, առաջինները` առաջինների հետ, վերջինները` վերջինների. Նիկոլը երրորդն է «Ելքում», ինքը` վեցերորդը ՀՀԿ-ում: Պարզվում է` «վերջինները կդառնան առաջին, առաջինները` վերջին»:


Մեր տեղեկություններով` առաջիկա կիրակի օրը «Ազատություն» ՌԿ-ի ուղիղ եթերում` Հրայր Թամրազյանի մոտ, կբանավիճեն «Ելքի» ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ-ի վեցերորդ համարի տակ «հանդես եկող» Արմեն Աշոտյանը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ