ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ԼՂ հարակից շրջանների հանձնումն ավելի կթուլացնի ապրիլյան պատերազմի հետևանքով թուլացած հայկական ուժերի դիրքերը

ԼՂ հարակից շրջանների հանձնումն ավելի կթուլացնի ապրիլյան պատերազմի հետևանքով թուլացած հայկական ուժերի դիրքերը
24.03.2017 | 00:23

«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին՝ ընտրողների ձայները ստանալու համար և իրականությանը չեն համապատասխանում»՝ «Ազատության» հետ զրույցում ասել է ռազմական հարցերով ռուս փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Նրա խոսքով, Ադրբեջանն այսօր ոչ միայն պատրաստ չէ որևէ փոխզիջման, այլև ավելի է կոշտացրել դիրքրորոշումը։

«Որպես ռազմական փորձագետ, ես համարում եմ, որ Ղարաբաղի հարակից շրջանների հանձնումն ավելի կթուլացնի ապրիլյան պատերազմի հետևանքով թուլացած հայկական ուժերի դիրքերը։ Համոզված եմ, որ վերջին օրերի համեմատական հանդարտությունը սահմանին հանդարտություն է փոթորկից առաջ, և ռազմակական գործողությունների վերսկսումն անխուսափելի է: Կողմերը պատրաստվում են պատերազմի»,- ասաց ռուս փորձագետը: Փոխզիջումներին կամ զիջումներին, Եվսեևի կարծիքով, նախ և առաջ պետք է պատրաստ լինի Ղարաբաղի բնակչությունը:


Ռուս մեկ այլ փորձագետ՝ Նիկոլայ Զլոբինը, ևս կարգավորման գործընթացում շուտափույթ առաջխաղացում չի ակնկալում: «Ռուսաստանը ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում նորից քաղաքական միջամտություն կցուցաբերի և կանի հնարավորը՝ ռազմական գործողություններին վերջ տալու համար, քանի որ Մոսկվային պետք չեն ռազմական գործողություններ հետխորհրդային տարածքում»,- ասել է Զլոբինը: Նրա ընդգծմամբ, Ռուսաստանի միջամտությունը «միայն քաղաքական է լինելու»։

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ