Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.03.2017 | 00:09

Տերն իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ, Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց ես դողամ։ Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ` մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան։ Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա, եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տե՛ր, հույսս քեզ վրա եմ դնելու։ Մի բան եմ խնդրել Տիրոջից, և նույնն եմ աղաչում, որ կյանքիս բոլոր օրերին բնակվեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչությունը և վերահսկեմ նրա տաճարում։


Սաղմոսներ 26. 1-4

Դիտվել է՝ 2447

Մեկնաբանություններ