Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ցմահ դատապարտյալների խնդրանքը

Ցմահ դատապարտյալների խնդրանքը
12.05.2017 | 00:30

Արդարադատության նախարարների փոխվելուց շատ արագ ոգևորվում, նույնքան էլ արագ հիասթափվում են ցմահ դատապարտվածները։ Սկզբում նրանց թվում է, թե նոր նախարարը պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը վերջապես կյանքի կկոչի, սակայն ցավով համոզվում են, որ ոչ մի նախարար ի զորու չէ հարցը գլուխ բերելու։


Արփինե Հովհաննիսյանի նշանակումն ու ազատումն էլ այս սպասումների, հիասթափությունների միջով անցավ։ Երեկ խմբագրությանը դիմած մի խումբ ցմահ դատապարտվածներ խնդրեցին ղեկավարությանը փոխանցել ընդամենը մեկ նախադասություն. «ՈՒմ ուզում եք նշանակեք, բայց ասեք, որ բանտերում էլ մարդիկ են, որոնք սպասում են, որ գոնե մեկը խնդրին անդրադառնա»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ