Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Անվտանգությունը՝ առաջին հերթին

Անվտանգությունը՝  առաջին հերթին
12.05.2017 | 11:20

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Համադաշնության գավաթի ու ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին անվտանգության ուժեղացման մասին: Այն նախատեսում է միջոցառումների համալիր ծրագիր, որը ներառում է նաև թռիչքների, տրանսպորտային այլ միջոցների տեղաշարժի, միտինգների, ալկոհոլային միջոցների վաճառքի սահմանափակում: Քաղաքացիները, ովքեր կհայտնվեն միջոցառումների անցկացման բնակավայրերում, պետք է երեք օրվա ընթացքում ժամանակավորապես գրանցվեն (արտասահմանցիներին գրանցման համար հանձնարարվող ժամկետը մեկ օր է):


Տեղեկացնենք, որ Համադաշնության գավաթի խաղարկությունն անցկացվելու է Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Սոչի քաղաքներում, ընթացիկ տարվա հունիսի 17-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, իսկ աշխարհի 2018 թ. առաջնության խաղերը, բացի հիշատակված քաղաքներից, լինելու են Եկատերինբուրգում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ