ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պարգևներ՝ մարտական բարդ առաջադրանքներ կատարող զինծառայողներին

Պարգևներ՝ մարտական բարդ առաջադրանքներ կատարող զինծառայողներին
11.07.2017 | 10:29

Պաշտպանության բանակի մարտական բարդ առաջադրանքներ իրականացնող տասը զինծառայողներ պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն է։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշում է, որ Երիտասարդական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում զինված ուժերում, որոնց նպատակը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է, մերօրյա հերոսների սխրանքների ներկայացումն ու փառաբանումը։
Կարեն Ավագյանը, անդրադառնալով մարտական բարդ առաջադրանքներ իրականացնող զինծառայողների պարգևատրմանը, նշեց, որ մենք պետք է հպարտանանք նրանց անձնվեր ծառայությամբ և երախտապարտ լինենք. «Նրանք պատվով են կատարում բարդագույն խնդիրներ։ Սա ամենափոքր բանն է, որ մենք կարող ենք անել այդ հերոս տղաների համար, ում ամեն օրը սխրանքի պատմություն է»։

Դիտվել է՝ 4745

Մեկնաբանություններ