Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մորատան գերադասում է մնալ Իսպանիայում

Մորատան գերադասում է մնալ Իսպանիայում
14.07.2017 | 11:22

Ամբողջ օրացուցային տարվա ընթացքում խոսվում էր, որ «Մանչեստր Յունայթեդը» լրջորեն շահագրգռված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային ձեռք բերելով: Սակայն կողմնակի հանգամանքների բերումով «կարմիր սատանաների» ընտրությունը կայացվեց հօգուտ Ռոմելու Լուկակուի:

Սրանով 24-ամյա իսպանացու անգլիական թեման չավարտվեց: Նրան իր կազմում տեսնելու պատրաստակամություն էր հայտնել և պրեմիեր լիգայում հաղթած թիմը՝ «Չելսին», պատրաստ լինելով գործարքի համար տրամադրելու 80 միլիոն եվրո: Սակայն, ինչպես երևում է, «Չելսին» Մորատայի երազանքների գագաթնակետը չէ, և մարզիկը գերադասում է մնալ Իսպանիայում: Սա ինքնին նշանակում է, որ նա մերժել է չինական սուպերլիգայում հանդես գալու առաջարկը: Մորատային չի գայթակղել անգամ տարեկան 30 միլիոն եվրո ստանալու առաջարկը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ