Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ժոզե Մոուրինյոն՝ ֆանտաստիկ ֆուտբոլիստ կորցնելու մասին

Ժոզե Մոուրինյոն՝ ֆանտաստիկ ֆուտբոլիստ կորցնելու մասին
26.01.2018 | 15:06

«Բացառված չէ, որ Մխիթարյանը կարող էր ավելի հաջող հանդես գար «Մանչեստր Յունայթեդում»։ Կարող էի օգտվել նրա տաղանդից և հնարավոր է, որ պետք է ժամանակ տայի վերջնականապես թիմին մերվելու համար: Արդեն ուշ է և չեմ զղջում տեղի ունեցածի համար: Մենք ֆանտաստիկ գործարք են կատարել` միևնույն ժամանակ կորցնելով ֆանտաստիկ ֆուտբոլիստի։ Մխիթարյանի անունը իր ուրույն տեղն ունի «Մանչեստր Յունայթեդի» պատմության մեջ»,- հայտարարել է «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Իսկ գուցե պիտի ընդուներ, որ ինքը ֆանտաստիկ մարզիչ չէ:

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ