«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՀՀԿ-ից դուրս են գալիս, ՀՅԴ-ում և ԲՀԿ-ում անորոշ վիճակ է

ՀՀԿ-ից դուրս են գալիս, ՀՅԴ-ում և ԲՀԿ-ում անորոշ վիճակ է
19.07.2018 | 15:41

«Հրապարակը» գրում է. «Ոչ մի կուսակցությունում այս օրերին հանգիստ չէ․ ՀՀԿ-ից մեծ թափով դուրս են գալիս, որոշ կուսակցություններ չեն կողմնորոշվում՝ ընդդիմադի՞ր են, թե՞ իշխանամետ։ Անգամ ՀՅԴ-ում և ԲՀԿ-ում անորոշ վիճակ է։ ԲՀԿ-ից դուրս եկած որոշ անձինք այս օրերին հանդիպում են Գագիկ Ծառուկյանին, քննարկում առաջիկա անելիքները, մտածում՝ վերադառնա՞ն, թե՞ ոչ։


Իսկ ոմանք էլ չեն ուզում շարունակել «Ծառուկյան դաշինքում» իրենց գործունեությունը․ օրեր առաջ մանդատը վայր դրեց Մերուժան Սիմոնյանը, մեր տեղեկություններով՝ Տիգրան ՈՒրիխանյանն է որոշել առանձին՝ իր «Ալյանս» կուսակցությունով մասնակցել ընտրություններին, իսկ Իշխան Զաքարյանը մոտ 4-5 ամիս է՝ գրեթե չի շփվում ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության հետ, միայն երբեմն ԱԺ նիստերին է մասնակցում»:

Դիտվել է՝ 2758

Մեկնաբանություններ