«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրություններին, նաև վարչապետ դառնալու խնդիր իր առաջ չի դնում. Aysor.am

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրություններին, նաև վարչապետ դառնալու խնդիր իր առաջ չի դնում. Aysor.am
13.10.2018 | 19:07

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ մասին հայտարարել է ինքը՝ Քոչարյանը՝ «Bloomberg»-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է Aysor.am–ը։

«Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը», - լրատվամիջոցին ասել է Քոչարյանը։

ՀՀ 2-րդ նախագահն ասել է, որ այժմ ընտրություններ անցկացնելը ճիշտ չի լինի և առաջին հերթին հենց Փաշինյանի համար։

«Նման մոդելը չի կարող հաջողված լինել, քանի որ մեկ քաղաքական մոնոպոլիան փոխարինվում է մյուսով», - ասել է Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը նաև ասել է, որ վարչապետ դառնալու խնդիր իր առաջ չի դնում։

Ինչ վերաբերում է ապագային, Քոչարյանն ասել է. «Ինչպես իրավիճակը կզարգանա։ Դա չպետք է լինի ինքնանպատակ։ Եթե այս իշխանությունը փայլուն կառավարի երկիրը, եթե մեր երկրի տնտեսությունը երկնիշ թվերով աճի, եթե Ղարաբաղի անվտանգության հարցը բավական հուսալի ապահովի, ապա դա այլ իրավիճակ կստեղծի։ Իսկ եթե մենք բոլոր այս հարցերում տեսնենք վատթարացում, ապա այլ իրավիճակ կլինի և նույնիսկ այն ժամանակ, եթե գտնվեն երիտասարդ, հեռանկարային գործիչներ, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնն ու շարժվել առաջ, ի սեր Աստծո, թող անեն»։

Դիտվել է՝ 3360

Մեկնաբանություններ