Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռուսաստանին էլ ժամանակ է պետք հասկանալու

Ռուսաստանին էլ ժամանակ է պետք հասկանալու
02.11.2018 | 18:01

Ոչ միայն Հայաստանում, այլև դրսում են սպասում ներքաղաքական իրավիճակի հստակեցմանը, որ հասկանան՝ ինչպես կառուցել նոր Հայաստանի հետ հարաբերությունները։ Ղարաբաղյան հակամարտությունը լակմուսի թուղթ է։ Խոշոր խաղացողների համար կարևոր է, որ հակամարտության վերաբերյալ արված իրենց հայտարություններով ու որոշումներով և Հայաստանին, և Ադրբեջանին մշտապես կախման մեջ պահեն իրենցից։ Իսկ հակամարտող կողմերը նրանց պահվածքով են որոշում այդ փուլում իրենց հանդեպ գերտերությունները բարեհաճ են, թե «ատամ» ունեն սրած։


Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ լուրջ պայմանավորվածություն հազիվ թե ձեռք բերվի, քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն չէ»: Ասել է՝ Ռուսաստանում ուշիուշով հետևում են հայաստանյան զարգացումներին, որ իրենց դիրքորոշումը հայտնեն, ընդ որում, ոչ միայն ղարաբաղյան հակամարտության, այլ հայ-ռուսական կնճռոտ հարցերի առնչությամբ։ Հեղափոխությունից հետո Ռուսաստանի պահվածքը բավականին պասիվ է դարձել, իսկ հայտարարությունները հնարավորինս չեզոք։ Նրանք դեռ չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, նրանց համար նոր ղեկավարությունը ի սկզբանե ընդունելի չէր, սակայն նրանք այլ ելք չունեն, քան ընդունել Հայաստանի ժողովրդի որոշումը։ Իսկ այս պարագայում Ռուսաստանին դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե ինչ դեմքով է Հայաստանը ներկայանում իրեն, ինչ ակնկալիքներ կարող է ունենալ այն երկրից, որը նախկինում խիստ կանխատեսելի էր իր համար, երբեք չէր տրորի իր ոտքը, չէր ընդդիմանա իր որոշումներին։
Չնայած մեկ հարցում նոր իշխանություններն արդեն հասկացրին Ռուսաստանին, որ նրանք կարող են կրկին հույս դնել Հայաստանի վրա։ Սիրիա զորք ուղարկելով, Հայաստանի նոր իշխանությունը հավատարմության երդում տվեց Ռուսաստանին։ Իսկ այդպիսի քայլերը շատ որոշիչ են։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ