ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են համագործակցության հարցերը

Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են համագործակցության հարցերը
05.11.2018 | 11:54

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում ընդունել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցության հարցերը: Երկուստեք կարևորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի և Հայաստանի փոխգործակցության խորացումը:

Դիտվել է՝ 3862

Մեկնաբանություններ