ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Օպերայի թատրոնում ցուցադրվելու է «Ահեղ դատաստանը»

Օպերայի թատրոնում ցուցադրվելու է «Ահեղ դատաստանը»
06.12.2018 | 12:16

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջ.Վերդիի «Ռեքվիեմը» դեկտեմբերի 6-ին և 7-ին կներկայացվի իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեի մատուցմամբ՝ ուղեկցվելով Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով, որի հեղինակը նույնպես Պ․Միչիկեն է։
Ներկայացման դիրիժոր՝ Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:


Զգեստների ձևավորումը՝ Ալբերտո Սպիացիի /Իտալիա/,
վիդեո ծրագրավորումը՝ Դեյվիդ Բրոկոլիի /Իտալիա/:
Ներկայացումը նվիրվում է 1988 թվականի երկրաշարժի 30-րդ տարելիցին։

Դիտվել է՝ 2390

Մեկնաբանություններ