Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ասում են...

Ասում են...
12.03.2019 | 01:01

...թե օրվա իշխողները բզին ձեռքով խփելու տրամաբանությամբ են առաջնորդվում: Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուների ցանկի հրապարակման աղմուկը դեռ չխաղաղված (հիշենք`այն պայթեցրեց համացանցը), մեկ-երկու օր անց, ասում են, վերջինս հավաքել է Հայաստանի հազար հարկատուների ցուցակի առաջին երեք տասնյակ գործարարների (գրասենյակից զանգել են գործարարներին, «ապսպրել»` գա բացառապես այն մարդը, ով հարց լուծող է) և եկածների առջև պահանջ դրել` յուրաքանչյուրը «մուծվում» է 70 հազար դոլար` դասական երաժշտությունը Հայաստանում զարգացնելու համար։ «Թումանյանի շաուրման» Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ին «միացնելու» տրամաբանությամբ առաջնորդվող իշխանությունների այս նորամուծությունը նույնպես հետաքրքիր է. ռեկետի «հերթը» հասել է դասական երաժշտությանը, նման գումարով կարելի է մի ողջ Լա-Սկալա կառուցել, հինգ Բախ, վեց Մոցարտ ծնել»,- ասաց ասողը:

Դիտվել է՝ 13445

Մեկնաբանություններ