ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը փորձաքննությունից հետո

Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը փորձաքննությունից հետո
19.03.2019 | 16:20

«Ժողովուրդը» գրում է․ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծն արդեն ուղարկվել է Աժ, սակայն ԱԺ ներկայացված փոփոխությունները միայն օրենսգրքի մի մասն են: «Ժողովուրդն» իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ օրենսգիրքը երկու մասով է բերվելու խորհրդարան։ Այս նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34 հազար 867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34 հազար դրամ: Նախագիծը նոր է մուտքագրվել խորհրդարան և դեռ վարչությունների կողմից փորձաքննություն չի անցել»:

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ