ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թափառող շների հարցը չի լուծվում

Թափառող շների հարցը չի լուծվում
22.03.2019 | 03:35

Այս նկարը արված է Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, առավոտյան ժամը 08.15-ի սահմաններում, երբ մարդիկ շտապում են աշխատանքի, երեխաները՝ դասի։ Շների այս ոհմակը սնունդ հայթայթելու խնդիր ունի, և չի բացառվում, որ հենց այդ պատճառով էլ կենդանիները դառնան ագրեսիվ ու հարձակվեն անցորդների վրա։


Դեռևս փետրվարի վերջին հայտարարվեց, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը պետական գրանցում է ստացել: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը աշխատանքներն սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ, և մարտի մեկից պետք է մեկնարկեր թափառող կենդանիների հավաքման գործընթացը:
Ինչպես տեսնում ենք, ժամանակն անցնում է, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված։


Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ