Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պետք լինի՝ փողոց էլ կփակեն

Պետք լինի՝ փողոց էլ կփակեն
05.04.2019 | 02:54

Արտախորհրդարանական որոշ ուժեր ցանկանում են նոր օրակարգ առաջ քաշել և աշխատում են նոր սահմանադրություն մշակելու վրա։ Առաջիկայում հանրային քննարկման կներկայացնեն սեփական բարեփոխումները։


Աշխատանքներ են տարվում հնարավորինս շատ քաղաքական, հասարակական ուժերի ներգրավելու այս գործընթացում, որպեսզի հնարավոր լինի հասնել որոշակի հաջողության։ Հարցին, թե ինչպե՞ս ենք պատրաստվում սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելուն, մեր զրուցակիցը պատասխանեց, որ գործադրելու են բոլոր հնարավոր միջոցները, ընդհուպ՝ փողոց փակել։ «Բոլոր սխալների ու խնդիրների արմատը գործող Սահմանադրության մեջ է»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ