Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Անվստահելի են

Անվստահելի են
24.05.2019 | 01:31

Չնայած Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները փայլուն է համարում և մյուս ղեկավարներին Պուտինի հետ շփվելու դասեր է տալիս, իրականում մեկն էլ պետք է նրան դասախոսություն կարդա, թե ինչպես կարգավորել հարաբերությունները ռուսական էլիտայի հետ: Մեր տեղեկություններով, օրերս ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ վերջիններս ընդգծել են, որ Հայաստանի իշխանությունը բացարձակապես վստահություն չի ներշնչում, իրենք չեն հասկանում, թե ինչ է ցանկանում անել Հայաստանի վարչապետը:


«Այս ինչ վայրենություն է ձեր երկրում»,- նկատի ունենալով դատարանների արգելափակումը, ասել է ռուս պաշտոնյաներից մեկը Հայաստանի ներկայացուցչին, հավելելով, որ Հայաստանում շատերը և շատ բան անհասկանալի են Ռուսաստանի համար:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ