ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աշոտ Ղուլյան. Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի

Աշոտ Ղուլյան. Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի
21.09.2019 | 22:46

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ խորհրդարանի մեր գործընկերներին ազգային տոնի՝ ՀՀ անկախության օրվա առթիվ:
Մայր հայրենիքում պետականության վերակերտումը մեծագույն երազանք էր, որի իրականացումը հարյուրավոր սերունդների համառ պայքարի ու գաղափարական նվիրումի արդյունք է: Քսանութ տարի առաջ կյանքի կոչելով մեր երազանքը և պաշտպանելով այն մեծ զոհողությունների գնով՝ վերահաստատեցինք, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հայի համար կենսակերպ է, իսկ դրա հարատևությունը՝ երաշխիք մեր անվտանգ գոյության, իրավունքների պաշպանության, ազատ ու ստեղծագործ առաջընթացի:


Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի՝ հանդիսանալով համայն հայության միասնության ողնաշարը, իսկ հայի միտքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է ծառայի հանուն հայրենի երկրի բարգավաճման ու զորացման, քանզի ավելի լավ հայրենիք ունենալու բոլորիս ձգտումներն ու երազանքները պահանջում են յուրաքանչյուրիս անհատական ներդրումն ու նվիրումը:
Վերստին շնորհավորելով ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ շարունակական ձեռքբերումներ և հաղթանակներ՝ ի շահ մայր հայրենիքի և մեր հերոսական ժողովրդի:

Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ