ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արցախի բարեկամների համաժողով Ստեփանակերտում

Արցախի բարեկամների համաժողով Ստեփանակերտում
08.10.2019 | 12:37

Ուրբաթ օրը Ստեփանակերտում կկայանա «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն է ընդլայնել և ամրապնդել Արցախի ապակենտրոնացված համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների և քաղաքների հետ, նոր ազդակ և գործնական բնույթ հաղորդել Արցախի միջազգային կապերին, ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական և հասարակական գործիչներին միավորող ցանց։ Համաժողովի համակազմակերպիչներն են Արցախի ԱԳՆ-ն և ՀՅԴ-ն։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցելու են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միավորներից. ընդհանուր՝ 30 երկրներից 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ։


Համաժողովին ուղերձով հանդես կգա Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Ելույթներ կունենան Արցախի ԱԺ նախագահը, Պետական նախարարը, Արտաքին գործերի, Կրթության, գիտության և սպորտի, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարները, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Հայ դատի Վաշինգտոնի և Բրյուսելի գրասենյակների ներկայացուցիչները։


Համաժողովի քննարկումները կանցկացվեն երկու թեմաների շուրջ՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղ կարգավորման գործընթացը», և «Արցախի Հանրապետության միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը դիմագրավելու նպատակով»։ Համաժողովը կընդունի հռչակագիր։

Դիտվել է՝ 2383

Մեկնաբանություններ