ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց մաքսանենգ ծխախոտի մասին Միքայել Մինասյանի հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց մաքսանենգ ծխախոտի մասին Միքայել Մինասյանի հայտարարությունը
17.05.2020 | 00:34

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայլ Մինասյանը օրերս սկանդալային բացահայտում էր արել՝ հայտարարելով, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել, իբր, Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառել Ռուսաստանի Դաշնությունում:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին վերաբերող հարցին, ըստ որի, նա մաքսանենգ ճանապարհով ծխախոտ է արտահանել։ «Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ն ապօրինություն թույլ չի տվել: Այդ արտահանողներն իրենք են, որ պետք է արտահանեին երրորդ երկիր և փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել։ Այդ հարցով այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն», - ասաց վարչապետը։ Նա չմեկնաբանեց Մինասյանի ևս մեկ բացահայտում, որ այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, այդ թվում՝ Հրաչյա Հակոբյանը:

«Կնոջս եղբորը վերաբերող դրվագին ես տեղյակ եմ, Հրաչյան դատական հայց է ներկայացրել։ Ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք ու անհրաժեշտություն կունենամ, այլ դատական պրոցեսի ընթացքում բոլորդ հնարավարություն կունենաք տեսնելու՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 8659

Մեկնաբանություններ