ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունները
03.10.2020 | 10:32

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համոզված է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ խորապես ցավում է, որ կողմերը շարունակում են ռազմական գործողությունները՝ չնայած միջազգային հանրության, այդ թվում` իր և ԵԱՀԿ համանախագահների կողմից հրադադարի բազմիցս հնչեցրած կոչերին: Նա կողմերին կոչ է անում արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Ըստ խոսնակի՝ գլխավոր քարտուղարը համոզված է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա շեշտել է, որ ռազմական գործողությունների շարունակումը միայն ավելի է խորացնելու մարդկային տառապանքները, և, որ երկխոսությունը հակամարտության կայուն և տևական լուծման միակ ճանապարհն է: Գլխավոր քարտուղարը նաև կրկնել է Գերագույն հանձնակատար Բաչելետի սեպտեմբերի 29-ի հայտարարությունը, և կոչ արել բոլոր կողմերին` հարգել միջազգային մարդու իրավունքները և մարդասիրական օրենքները: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է երկու կողմերի ղեկավարություններին, որ քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները պետք է մշտապես պաշտպանված լինեն:

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ