ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Իսրայելական կուսակցության ղեկավարը դիմել է նախարարին Ադրբեջանին զենքի մատակարարումը սահմանափակելու համար

Իսրայելական կուսակցության ղեկավարը դիմել է նախարարին Ադրբեջանին զենքի մատակարարումը սահմանափակելու համար
07.10.2020 | 17:15

Իսրայելի ձախակողմյան «Մերեց» կուսակցության ղեկավար Հորովիցը նամակով դիմել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցին՝ զենքի մատակարարումը Ադրբեջանին սահմանափակելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Իսրայելում Հայաստանի դեսպանությունը։

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ