ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բրեդ Շերմանը միանում է Արցախի ժողովրդի հետ համերաշխության երթին

Բրեդ Շերմանը միանում է Արցախի ժողովրդի հետ համերաշխության երթին
11.10.2020 | 14:32

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսմեն Բրեդ Շերմանը միանալու է Կալիֆոռնիայում «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային՝ ի նշան համերաշխություն Արցախի ժողովրդի: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Միանում եմ քայլերթին և խոսելու եմ հաղթանակի համար հավաքված հազարավոր մարդկանց հետ, քանի որ մենք արտահայտում ենք մեր համերաշխությունը Արցախի ժողովրդին»:

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ