ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Էրդողան. Անկարան և Մոսկվան նույն իրավունքներն ունեն Ղարաբաղի կարգավորման հարցում

Էրդողան. Անկարան և Մոսկվան նույն իրավունքներն ունեն Ղարաբաղի կարգավորման հարցում
23.10.2020 | 21:33

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլում հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան ղարաբաղյան խնդրում ունեն նույն իրավունքները:


«Թուրքիան ունի ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը մասնակցելու այնպիսի իրավունք, ինչպիսին ունի Ռուսաստանը: Գիտեք, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, սակայն եռանախագահությունը, ցավոք, մինչ օրս արդյունքի չի հասել: Ադրբեջանն իրավացի պահանջ է դնում՝ ասելով՝ եթե Հայաստանը Ռուսաստանին է առաջարկում, ուրեմն մենք էլ Թուրքիային ենք առաջ քաշում: Ադրբեջանը պնդում է, որ սահմանային անվտանգության, խաղաղության հասնելու բանակցություններում Թուրքիան և Ռուսաստանը միասին գործեն»,- Ստամբուլում ուրբաթօրյա նամազից հետո ասել է Էրդողանը: Նա նշել է, որ «Ռուսաստանը հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ ոչ մի պահանջ չի ներկայացնում»:

«Այս մասով Ռուսաստանից բացասական կարծիք չի հնչել: Մինչ այժմ Սիրիայի, Լիբիայի հարցում միասին ենք աշխատել, մեր ցանկությունն է նույն կերպ հաջողությամբ աշխատել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդրի լուծման ուղղությամբ»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ