ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ադամ Շիֆը կոչ է անում ճանաչել Արցախը

Ադամ Շիֆը կոչ է անում ճանաչել Արցախը
24.10.2020 | 21:30

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«ԱՄՆ-ը մի կողմում չի կանգնի, մինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ՝ սպանելով հարյուրավոր զինվորների և խաղաղ բնակիչների, տասնյակ հազարավոր մարդկանց դարձնելով փախստական», - ասել է Շիֆը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ: Ըստ նրա՝ Ադրբեջանի գրոհները հետ մղելով՝ Ղարաբաղում սպանվել է ավելի քան 800 հայ զինվոր և տասնյակ խաղաղ բնակիչ: Շիֆը նաև ասել է, որ երկար տարիներ Բաքուն հրահրում է հակամարտության սրացում: Նա ավելացրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են իրականացնել իրենց սպառնալիքները և վարում են «անվերջ պատերազմ՝ ռումբերով, անօդաչու թռչող սարքերով և սիրիացի վարձկաններով»: Շիֆը նշել է, որ եթե Բաքուն և Անկարան պատերազմ են ցանկանում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է նրանց ցույց տան, որ այդ տարբերակը չի գործի:

Դիտվել է՝ 2145

Մեկնաբանություններ