ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նիկոլ Փաշինյան. Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են

Նիկոլ Փաշինյան. Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են
27.10.2020 | 21:55

«Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են: Խոնարհումս նրանց վառ հիշատակին»՝ ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայ ժողովուրդն իր միասնականությամբ և ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է», - նշել է վարչապետը։

Դիտվել է՝ 3502

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ