Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.11.2020 | 00:02

Այս առավոտյան Դու մեզ խոստացար,
Որ իմաստնության ու սիրո ոգին`
Մեզ այցի կգա կրկին ու կրկին.
Մանուկն իր ձեռքը կտանի
դեպի քարբերի բույնը,
Էլ չի վնասվի օձ-կարիճների
դժնի խայթոցից:


Որ կանաչ-կանաչ դաշտերի խորքում
Կխայտան այծը, օձն ու առյուծը,
Գայլը կնստի գառների կողքին,
Լույսը կբեկվի նրանց ճակատին:
ՈՒ բոլոր-բոլոր-բոլորիս վրա
Կիջնի Քո Հոգին` հավերժ սրբազան։

Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 7158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ