ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են ԼՂ-ում անհետաձգելի հումանիտար խնդիրների լուծումը

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են ԼՂ-ում անհետաձգելի հումանիտար խնդիրների լուծումը
17.11.2020 | 10:54

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը ՝ հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը եւ խուսափել նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանի, Հայաստան և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը կատարվում է, իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայունացել է:


«Պատրաստակամություն հայտնելով համակարգելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աշխատանքը ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են հումանիտար հարցերի անհետաձգելի լուծումը, ներառյալ՝ փախստականների վերադարձը մշտական բնակության վայրեր, բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական տաճարների և վանքերի պահպանումը: Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահը հայտնել է մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի ստեղծման մասին»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Դիտվել է՝ 2629

Մեկնաբանություններ